Բացել լրահոսը Փակել լրահոսը
88
A A
Սպորտ

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը տարավ հերթական հաղթանակը. Dubai Open 2023

Հայաստանի շախմատիստները շարունակում են ելույթները Dubai Open 2023 միջազգային մրցաշարում:

Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Արավինդը: Նրանից կես միավորով ետ են մնում 6 շախմատիստ, այդ թվում մեր գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որը հերթական պարտիայում սևերով հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Հարշային: Այսօր նախատեսված 7-րդ տուրում նա կհանդիպի չին գրոսմայստեր Յու Յանջիի հետ:

Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը հաղթելով իրանցի Սինա Մովահեդին, վաստակեց 3,5 միավոր և բարձրացավ 34-րդ տեղ: Առաջիկա պարտիայում նա կմրցի թուրք Վահապ Սանալի հետ:

Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը 50 տոկոսանոց արդյունքով այժմ բաժանում են 36-38-րդ հորիզոնականները: 7-րդ տուրում նրանք կհանդիպեն իրար հետ:

Մեր միակ շախմատիստուհին՝ Մարիամ Մկրտչյանը, առայժմ չի կարողանում հաղթանակ տանել և այժմ 1,5 միավորով զբաղեցնում է 75-րդ տեղը: Նրա հաջորդ մրցակիցը եգիպտացի Ալի Ալոթմանն է:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 34 երկրների 86 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 51 գրոսմայստեր: