Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Երեկո Կարեն Դեմիրճյանի հետ (տեսանյութ)

Soviet Club-ը հյուրնկալեց Կարեն Դեմիրճյանի ընտանիքին ու մտերիմներին։

«Մարդու ապրած կյանքի լավագույն ապացույցը նրա թողած գործերն են։ Ցավոք ,Կարեն Սերոբիչը ֆիզիկապես մեզ հետ չէ, նա երկրային կարճ կյանք ապրեց, բայց այն, ինչ նա ժառանգեց մեզ՝ մեր պարտքն է հիշել և փոխանցել ապագա սերունդներին։ Մասնագիտությամբ լուսանկարիչ եմ, լուսանկարել ու ցավով փաստել եմ, թե ինչպես մենք մեր ձեռքով քանդում, վերացնում ենք մեր քաղաքի պատմությունը։ Մենք սիրում ենք կենացներ խմել։ Կենացների փոխարեն պետք է պահպանել ստեղծածը։ Հիշել, թե ինչ երկիր մեզ թողեց Կարեն Դեմիրճյանը», – նշեց իր խոսքում ակումբի հիմնադիր-տնօրեն Հայկ Բիանջյանը։

Հյուրերը դիտեցին «Ա1+»–ի պատրաստած «Նվիրում» ֆիլմը, ջերմ ու մտերմիկ մթնոլորտում կիսվեցին հուշերով։

Մանրամասն՝ տեսանյութում

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support