Բացել լրահոսը Փակել լրահոսը
336760824_540580738145861_4711427635133664544_n
A A
Պաշտոնական

Նարինե Խաչատրյանը նշանակվել է «Երևան» նոտարական տարածքի նոտար

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Նարինե Խաչատրյանը նշանակվել է «Երևան» նոտարական տարածքի նոտար։

«Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 9-Ն հրամանը, նոտարական պալատի վարչության 2023 թվականի մարտի 15-ի՝ N ԵՆՊ-220/23 գրությամբ ներկայացված եզրակացությունը և Ն. Խաչատրյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Նարինե Բորիսի Խաչատրյանին 2023 թվականի մարտի 17-ից նշանակել «Երևան» նոտարական տարածքի նոտար, նստավայրը՝ «Ավան 2»,-ասված է հրամանում: