Բացել լրահոսը Փակել լրահոսը
FH_World_map_2023_master
A A
Հասարակություն

Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին․ Freedom House

Freedom House միջազգային  իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2023» տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: Ըստ զեկույցի՝ Հայաստանի վարկանիշը 2022թ.-ին գնահատվել է 54՝ 100 բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը հավաքել էր 55 միավոր: Այսպիսով, Հայաստանը շարունակում է դասվել «մասնակի ազատ» երկրների շարքին: 

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա զգալի ազդեցություն են թողել Հայաստանի ժողովրդավարական հետագծի վրա և արժանի են հատուկ քննության 2023թ.-ին՝ 

«Ադրբեջանական ուժերը շարունակել են հարձակումները և գրավել են հայկական տարածքներ  սահմանի երկայնքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական իշխանությանը և մեծացնելով լայնամասշտաբ պատերազմի վտանգը»: 

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այս հղմամբ: