Բացել լրահոսը Փակել լրահոսը
334629263_1202650333946177_7269192225060408774_n
A A
Հասարակություն

Երեխան բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ Օգնության են հասել փրկարարները

Մարտի 8-ին, ժամը 13:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակում երեխան բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Փրկարարները Գ. Խ.-ին (ծնված 2010 թ.) իջեցրել են ծառից: