Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դիվանագետների միջազգային օրվա առիթով հարգանքի տուրք է մատուցվել Սալոնիկի հայկական գերեզմանատանը թաղված հայ դիվանագետներին

Այսօր, Մարտի 2-ին, Դիվանագետների միջազգային օրվա առիթով հարգանքի տուրք է մատուցվել Սալոնիկի հայկական գերեզմանատանը թաղված հայ դիվանագետներին՝ հոգեհանգստյան արարողությամբ, որին ներկա են գտնվել Սալոնիկի հայ համայնքի խորհրդի նախագահը, համայնքային կառույցների ներկայացուցիչները և հանգուցյալ հայ դիվանագետների հարազատները։
 
Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։ 
 
«Արարողությունից հետո Հունաստանում Հայաստանի հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանի անունից ի պատիվ հայ դիվանագետների ծաղիկներ է զետեղել Սալոնիկում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը:
 
Դեսպան Տ.Մկրտչյանի ողջույնները փոխանցելուց հետո, խոսքով հանդես եկավ Պատվո հյուպատոս Ա.Դագազյանը»,- գրված է դեսպանատան հաղորդագրությունում: