Բացել լրահոսը Փակել լրահոսը
333129243_164812926318481_4453915615877467414_n
A A
Հասարակություն

ՀՀ ՇՄ նախարարությունը պարզաբանում է

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է․
 
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» նախագծի վերաբերյալ մամուլում հայտնված քննարկումներին ի պատասխան, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․
 
ԶԼՄ գործընկերներ, քաղաքացիներ և բնապահպանական հանրույթի հարգելի ներկայացուցիչներ, նախագծերը ներկայացվում են Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում դրանց շուրջ կարծիքների, դիրքորոշումների և առաջարկների ստացման և ամփոփման համար։
 
Տեղեկացնենք, որ նախագծի շուրջ ստացվել են մի շարք կարծիքներ, որոնցից շատերը քննարկումների արդյունքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից ընդունվել են:
 
Մասնավորապես՝
 
 «Սևանա լճի» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ առաջարկը՝ կապված տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարների համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում արտացոլված լինելու հետ
 
 Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն օգտագործման նկատմամբ վերահսկող մարմին սահմանելու առաջարկը: