Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Թուրքիայի ու Սիրիայի սահմանին 6.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)

Երկրաշարժ Թուրքիայի Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք
Սույն թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.13⁰ և արևելյան երկայնության 36.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6․4 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաև Եգիպտոսում և Լիբանանում, հայտնում են Reuters-ի լրագրողները: