Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հաղթանակ կամուրջ
A A
Պաշտոնական

Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները ամիսներ փակ են լինելու

Հարգելի քաղաքացիներ,
«Հաղթանակի կամրջի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի փետրվարի 20-ից մինչ նոյեմբերի 20-ը կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են լինելու:
 
Ըստ այդմ՝ 20.02.2023թ-05.07.2023թ. կփակվի Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության աջակողմյան հատվածը, իսկ 05.07.2023թ-20.11.2023թ.՝ Իսակովի պողոտայից դեպի Արգիշտի փողոց ուղղության ձախակողմյան հատվածը: Հետիոտների անվտանգ տեղաշարժը ապահովելու համար առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտի փողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գր. Լուսավորիչ փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից:
 
🖇️Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ներողամտություն: