Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀէԿ
A A
Պաշտոնական

Ստուգումներ ջրային ռեսուրսների ոլորտում․ 99 իրավախախտման դեպք է հայտնաբերվել

2022թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն․ 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում, որից 33-ը ՀԷԿ-ում և ՓՀԷԿ-ում, 9-ը՝ ջրօգտագործողների ընկերությունում, 9-ը՝ ձկնաբուծարանում։

Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ տարեկան ծրագրով 2022թ. կատարողականը կազմում է 100%: Ավարտված 51 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 99 իրավախախտման դեպք։

Կայացվել է 80 վարչական տույժ նշանակելու մասին որոշում։

Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 22.230.000 ՀՀ դրամ։

Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 94.974.872 ՀՀ դրամ:

2022թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության առկայության ապօրինի ջրառ իրականացնելու 12 դեպք, որոնց գործողությունն անմիջապես կասեցվել է (սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվություն ձեռք բերելուց հետո 2-ի կասեցումը հանվել է):