Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ավազի ապօրինի արդյունահանման և որսագողության դեպքեր Արմավիրի մարզում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների տեսուչների կողմից փետրվարի 10-ից մեկնարկած վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման 5 դեպք։

Ինչպես տեղեկացնում է տեսչական մարմինը՝ պարզվել է, որ Գետաշեն համայնքի 5 տարբեր տեղամասերից ապօրինի դուրս է բերվել ավազակոպճային խառնուրդ։

Արձանագրված բոլոր դեպքերով նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

Իրականացվող խստացված միջոցառումների ընթացքում արձանագրվել է նաև ապօրինի որսի 2 դեպք։

Հայտնաբերվել է ապօրինի որսված 15 հատ տափաստանային արտույտ, իրավախախտներին պատկանող MR155 ու MR156 տեսակի որսորդական հրացաններն առգրավվել են։

Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ, այդ թվում նաև վերջիններիս պատկանող որսորդական զենքերը բռնագրավվելու նպատակով ԲԸՏՄ-ն հայց կներկայացնի դատարան։

Միջոցառումները շարունակվում են։