Բացել լրահոսը Փակել լրահոսը
330103903_1155221465366519_1485030892323697950_n
A A
Պաշտոնական

Սամվել Ալեքսանյանի կինը ընտրվել է համանախագահ

Այսօր ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։ Գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախաար Վահան Քերոբյանը։

«Խորհուրդը ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով»,–հայտնում է նախարարը։