Ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 8-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Սպիտակի և Վարդենյաց լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արթիկ-Ալագյազ, Քուչակ-Միրաք, Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ-տեղ բուք է։ Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: