Բացել լրահոսը Փակել լրահոսը
1102465
A A
Հասարակություն

Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 24-ին, ժամը 17:37-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Աղայան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է 17:52 -ին, մարվել՝ 18:52-ին: Տան նկուղում այրվել են կենցաղային իրեր (մոտ 8 քմ) և ջերմահարվել մուտքի դուռը: Քաղաքացի Մ. Ղ.-ին (ծնված 1952 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: