Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քրիստինե Մկոյան
A A
Պաշտոնական

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Քրիստինե Մկոյանը

 
2023 թվականի հունվարի 16-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց՝ հայտնում են ԲԴԽ-ից։
 
Նիստի օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:
 
Ըստ քվեարկության արդյունքների՝ 162 կողմ և 35 դեմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց առաջադրված միակ թեկնածուն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանը։