Բացել լրահոսը Փակել լրահոսը
324740860_742209074136832_2865397945924142303_n
A A
Պաշտոնական

Ինչ անել, եթե երեխայի մոտ առկա են սուր շնչառական վարակների բնորոշ ախտանշաններ

2023թ-ի թվականի 1-ին շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության միջին ինտենսիվություն։ Գրանցված դեպքերի մոտ 68%-ը կազմում են 0-18 տարեկաննները։ Մինչև 2 տարեկան երեխաների համար սուր շնչառական վարակներից հատկապես վտանգավոր է ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը։
 
Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով պայմանավորաված վարակը՝ վարակիչ հիվանդություն է, որին բնորոշ է շնչառական համակարգի ստորին հատվածների ախտահարումներ՝ բրոնխիտի, բրոնխիոլիտի և թոքաբորբի հաճախ զարգացումներով։
 
Ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը հատկապես վտանգավոր է մանկահասակ (0-2 տարեկան) երեխաների համար։
 
Ախտանշանները հիմնականում նման են սովորական մրսածությանը:
 
Հիմնականում պացիենտները ապաքինվում են մեկ-երկու շաբաթվա ընթացքում, սակայն ռիսկի խմբում գտնվող անձանց շրջանում հիվանդությունը կարող է ծանր ընթացք ստանալ։
 
Բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը ծնողներին ԿՐԿԻՆ հորդորում է.
 
Եթե Ձեր երեխայի մոտ առկա է սուր շնչառական վարակների բնորոշ ախտանշաններ (քթահոսություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ, մկանացավ, թուլություն) անհապաղ դիմեք բժիշկի հետագա բարդություններից խուսափելու համար և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
Խուսափե´ք ախտանշաններով երեխաների նախադպրոցական և կրթական հաստատություններ հաճախելուց,
 
Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն սուր շնչառական վարակների բուժման համար,
Երեխային հագցրե´ք եղանակին համահունչ,
 
Օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
 
Հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները։
 
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն