
A
A
Սյունիքի մարզի Վերիշենի մերձակայքում բռնկված հրդեհը վերահսկելու է ԱԻՆ-ը
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացնելու է հերթապահություն:
Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սեւ լիճ կոչվող տարածքում հաստատված ադրբեջանցիներն առավոտյան հրդեհ են բռնկել այդ տարածքի սարալանջերում, որը հասել է Վերիշենի բարձրադիր հատվածներում գտնվող սարերին:
Ժամը 22։33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է։