A
A
Շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ․ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կոչը
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության միջոցով և հարգել մարդու իրավունքները։
«Լաչինի միջանցք (Հայաստան/Ադրբեջան). մենք կոչ ենք անում կողմերին լուծել չլուծված խնդիրները երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցություններից»,- նշված է կազմակերպության Twitter–յան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Lachin corridor [Armenia/Azerbaijan] : We call on the sides to resolve pending issues through a dialogue, urgently enable free & safe movement, protect human rights& avoid adverse humanitarian impact on civilians
— UN Human Rights (@UNHumanRights) December 27, 2022