Բացել լրահոսը Փակել լրահոսը
229149479_1918568018310351_2033777302282596389_n
A A
Պաշտոնական

Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառության փաստը հաստատվեց փորձագիտական եզրակացությամբ․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ -ը ֆբ-ի իր էջում գրել է․
 
Ադրբեջանի կողմից 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ ֆոսֆորային զենքի կիրառության փաստը բազմաթիվ հայտարարություններից ու տեսանյութերից զատ, հաստատվեց նաև փորձագիտական եզրակացությամբ (ԱՀ դատախազության հայտարարությունը` https://t.ly/gSTR ):
 
Դեռևս 2020թ. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները համատեղ զեկույց էին հրապարակել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ` https://artsakhombuds.am/hy/document/761:
 
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված փաստահավաք աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու հետազոտվել են ենթադրաբար ֆոսֆորային զենքի կիրառության մասին վկայող մի շարք տեսանյութեր, արցախյան և հայաստանյան բուժհաստատություններում բուժօգնություն են ստացել տարբեր աստիճանի քիմիական այրվածքներով զինվորականներ:
Փորձագիտական եզրակացությունն ամփոփեց այն ողջ պատկերը, որի մասին բարձրաձայնվում էր արդեն երկու տարի:
 
Փորձաքննության արդյունքները անառարկելի վկայությունն են այն բանի, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու դրանցով ստանձնած պարտավորությունները։
Ֆոսֆորային զենքը՝
1. ունի զանգվածային ոչնչացման բնույթ,
2. ունակ է առաջացնելու մարդկային մեծ կորուստներ, պատճառելու տառապանք,
3. ունակ է մեծ վնաս հասցնելու շրջակա բնական միջավայրին,
4. արգելվում է խաղաղ բնակչության նկատմամբ դրա կիրառումը:
Միջազգային հանրությունը իրավունք չունի անտեսելու զօր ու գիշեր աղաղակող այն փաստերը, որոնք վկայում են Ադրբեջանի հանցավոր նպատակների և գործողությունների մասին և հավատալ ադրբեջանական կեղծ և անհիմն «երաշխիք-խոստումներին»։