A
A
ԱԺ նախագահը հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարեւորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ: