A
A
Իրանի նախագահը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսմանը
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ Թեհրանի բանակցությունների նոր փուլին: Այդ մասին հայտնում է Fars-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Իրանի կառավարության լավատեղյակ աղբյուրը հայտարարել է, որ նախագահ Փեզեշքիանը հրաման է տվել սկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային թեմայի շուրջ»,- հաղորդել է գործակալությունը և նշել, որ դրանք կկենտրոնանան բացառապես Թեհրանի միջուկային ծրագրի վրա։
Tasnim լրատվական գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել է, որ Իրանը և ԱՄՆ-ն, հավանաբար, կվերսկսեն բանակցություններն առաջիկա օրերին։