Հայաստանը կմասնակցի Wine Paris 2026 - ին
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական 23 գինեգործական ընկերություններ այս տարի հերթական անգամ կմասնակցեն գինեգործության ոլորտի հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկին՝ Wine Paris 2026-ին։
Հայ գինեգործները կներկայանան միասնական ազգային տաղավարով (Hall 4, B 239)։
Ա1+ի հետ զրույցում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևոր է համարում Հայաստանի մասնակցությունը նմանօրինակ միջազգային միջոցառումներին՝ նշելով, որ դրանք նպաստում են ոլորտի զարգացմանը.
« Ցուցահանդեսներին մասնակցությունը միջազգային շուկայում որպես գինեգործական երկիր դիրքավորվելու կարևոր գործիքներից մեկն է։ Միջազգային մասնագիտացված նման հարթակները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնել հայկական գինին, հանդիպել գինու գնորդների հետ, այլև ամբողջական կերպով ներկայացնել գինեգործական երկրի շրջանները, տերուարային առանձնահատկությունները, խոսել դրանց մասին, հանդիպել գործընկերների հետ, նոր կապեր հաստատել, կազմակերպել համտես-շնորհանդեսներ և ոչ միայն»,-ասաց նա։