A
A
Մյասնիկյան գյուղի բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց էր պահում. քրեական ոստիկանների բացահայտումը
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մյասնիկյան գյուղի 39-ամյա բնակիչը թմրամիջոց և ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ, իսկ արհեստանոցում՝ կարճեցված մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, հակագազեր և զինվորական այլ պարագաներ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից։