Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դի ջրում 568714
A A
Պաշտոնական

Ռանչպար գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 9-ին, ժամը 13։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դին դուրս են բերել ջրատարից՝ հայտնում է ԱԻՆ-ը։