Բացել լրահոսը Փակել լրահոսը
1099104
A A
Պաշտոնական

Փրկարարները Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար ավտոմեքենա

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 7-ին, ժամը 11։35-ին ահազանգ է ստացել, որ Տաթև-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Տաթև-Շինուհայր ավտոճանապարհից, արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար ավտոմեքենա:

Նշվում է, որ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։