Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրո շաբաթ

Մշակույթ
02386534d014eab99298a1616b73f0ad

Փուչիկներ, ծաղիկներ, փափուկ խաղալիք, շոկոլադ, դեռևս կարելի է շարունակել այս շարքը. այս ամենով «զինված» տղաների կարելի է տեսնել քաղաքի տարբեր անկյուններում` իրենց սիրելիներին սպասելիս: Շաբաթը սկսվեց Սուրբ Վալենտինով, ավարտվում է Սուրբ Սարգսի տոնով:

Այս շաբաթ ՙԵս քեզ սիրում եմ՚. արտահայտությունը գերադասում են ասել ոչ թե շարքային նախադասությամբ, այլ` հնարավորինս օրիգինալ: Տարբերակները շատ են, ընտրության հնարավորությունը` զուտ ճաշակի խնդիր:


Այստեղ միայն հստակ կողմնորոշվել է պետք սիրո և սիրահարվածության միջև, չէ՞ որ ի տարբերություն սիրո, սիրահարվածությանը բնորոշ է արագ հագենալու և մարելու հատկությունը:


Սերն իրարանցում է առաջացրել նույնիսկ բժիշկների շրջանում: Անգամ բրիտանացի մի հոգեբույժ այն նույնացրել է հիվանդության հետ: Այն խաղամոլությունից, մոլագարությունից հետո վերագրվել է հոգեկան շեղումների շարքին: Չինաստանում անգամ սիրո տոնին զույգերը դիմում են պլաստիկ վիրահատության /հենց տոնի օրը/` միմյանց նմանվելու համար:
Այսօր Սուրբ Սարգսի տոնն է, ոմանց համար աղաբլիթ ուտելու, ոմանց համար էլ լեգենդներին հավատալու օր է:

Սյուզի Կղմեսյան
ՀՊՄՀ Ժուռնալիստիկայի 4-րդ կուրս