Առիթ լինի, բոլորին հատ-հատ կբացահայտեմ ով ով ա ու ինչ ա արել․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե առիթ լինի, ես բոլորին հատ-հատ կբացահայտեմ, թե ով ով ա ու ինչ ա արել, բայց էս երկիրը այնքան ծանր վիճակի մեջ է, որ դա երկրորդական է»։ Այս մասին «Ինչ է սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը» քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իր մտերիմներին ձերբակալելու փորձերին։
Պատգամավորը կարծում է, որ այդպիսով փորձում են վախեցնել իր շրջապատին և հասարակությանը, սակայն իշխանությանը դա չի հաջողվելու․ «Ո՞վ են դրանք։ Որ խոսեմ, հերթով բոլորին տրաքացնելու եմ»։
Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, Սաղաթելյանը նշեց․ «Ինձ մոտ տպավորություն կա, որ Նիկոլը միջանցքի բանավոր խոստումը տվել է․․․ իրավիճակից ելք կա, ամեն ինչ կորած չէ, պարզապես Հայասատնին պետք է իշխանություն, ով քայլեր կձեռնարկի իրավիճակից դուրս գալու, այլ ոչ թե երկիրը կտանի նոր պատերազմի»։
Մանրամասները՝ տեսանյութում։