Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ՊՆ
A A
Պաշտոնական

Ռուսաստանը հայտարարել է եռօրյա հրադադարի մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը կհայտարարվի հրադադար։

Գերատեսչության հաղորդմամբ՝ հրադադարի ընթացքում հակամարտության գոտում գտնվող ռուսական բոլոր զորախմբերը լիովին կդադարեցնեն ռազմական գործողությունները։

Նշվում է նաև, որ այդ ընթացքում ՌԴ ԶՈւ-ն չի հարվածի Ուկրաինայի տարածքի խորքում գտնվող ուկրաինական զորքերի տեղակայման վայրերին և ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին։

Ռուսական կողմն Ուկրաինային կոչ է արել պահպանել հրադադարը՝ ընդգծելով, որ դրա ցանկացած խախտման կամ բնակավայրերին հարվածելու փորձերի դեպքում ռուսական զինված ուժերը կտան «համարժեք պատասխան»։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտարարել է, որ եթե Ուկրաինան փորձի խափանել Մոսկվայում Հաղթանակի օրվա 81-ամյակի միջոցառումները, ապա ռուսական բանակը «զանգվածային հարված» կհասցնի Կիևի կենտրոնին։

Գերատեսչությունը զգուշացրել է նաև Կիևի բնակիչներին և օտարերկրյա դիվանագետներին՝ հնարավոր պատասխան հարվածների պատճառով քաղաքը լքելու անհրաժեշտության մասին։