Բացել լրահոսը Փակել լրահոսը
021fee39-3ef7-4234-9356-3b2d9867cc6d
A A
Քաղաքականություն

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։

Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝

• «Մարդկանց երկիրը» (1966)

• «Սկիզբ» (1967)

• «Մենք» (1969)

• «Բնակիչներ» (1970)

• «Տարվա եղանակներ» (1975)

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ընդգրկումը Կաննի հեղինակավոր կինոփառատոնում նրա արվեստի միջազգային բարձր գնահատականի հերթական վկայությունն է, որը վերահաստատում է Փելեշյանի առանձնահատուկ տեղը կինոյի պատմության մեջ։

Կաննի 79-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 12-23-ը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը մայիսի 12–20-ն ազգային տաղավարով կմասնակցի կինոփառատոնի շրջանակում անցկացվող Marché du Film կինոշուկային։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ