A
A
Էմմա Պողոսյանը՝ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինԵգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 86 կգ քաշային կանայք:
Հայաստանի հավաքականից Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 103 կգ, 106 կգ ու 109 կգ: Հրումում նա բարձրացրեց 137 կգ ու 144 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է:
Երկամարտի 253 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր: