Բացել լրահոսը Փակել լրահոսը
վարդան
A A
Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ

Այսօր հանդիպում ունեցա Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:Այս մասին գրառում է կատարել գործարար Ռուբեն Վարդանյանը։
 
Հիմնական քննարկումը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Արցախի անվտանգության ապահովման հարցերի շուրջ էր:
 
Արձանագրեցինք, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին ու ցնցումներին՝ մենք ինքներս, համախմբվելու ու ջանքերը միավորելու պարագայում, մեծ դեր կարող ենք ունենալ մեր իսկ անվտանգության ապահովման հարցում: