Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվորի մահ
A A
Պաշտոնական

Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված շարքային Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել

Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: