Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պաշտպանության նախարարություն
A A
Պաշտոնական

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել․ վիրավոր ունենք․ ՊՆ

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
 
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: