A
A
Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 18-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում, իսկ Վայքի տարածաշրջանում՝ անձրև։
Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: