Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Ինչ է կատարվում նոր մայրուղու շինհրապարակում (տեսանյութ)

       Երևանում կառուցվում է 23կիլոմետրանոց ճանապարհային ցանց։  Այն լինելու է Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհը։ Ակնկալվում է, որ ճանապարհի կառուցման արդյունքում կունենանք երթևեկության ժամկետի նվազում Երևանի հյուսիսից մինչև հարավ 40-45րոպեով։

Ըստ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ներկայացուցիչների՝ ցանցը պատրաստ կլինի  այս տարվա աշնանը։  Ծրագրի իրականացման համար  Ասիական զարգացման բանկից տրամադրվել է մոտ 96մլն դոլար վարկՃանապարհի կառուցման ժամկետները շեղվել են   հանրային գերակա շահ համարվող գոտու տարածքների օտարման հետ կապված, որը վերաբերվում է Բաբաջանյան-Աշտարակ հատվածին։

Հայաստանի համար առաջնահերթ  է  մնում 550 կիլոմետր երկարությամբ ձգվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը։ Այն կընդլայնի տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցը եւ Հայաստանի ողջ երկայնքով կապ կապահովի Իրանից դեպի Վրաստան, ինչպես նաեւ երկրի սահմաններից դուրս: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»  իրականացումը հինգ տրանշով է։ Առաջին տրանշի վարկային համաձայնագիրը կնքվել է 2009 թ-ի հոկտեմբերի 12-ին:

Ծրագրի իրականացման համար պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրասիական զարգացման բանկի հետ:  Սյունիքի մարզն ընդգրկող հարավային հատվածի համար շուրջ 600 մլն եվրո է տրամադրելու նաև Եվրամիությունը։

Իսկ թե նախնական ծրագրով ե՞րբ է նախատեսված եղել ավարտին հասցնել հյուսիս հարավի կառուցումը, դժվար է ասել։

Մայրուղին կառուցվում է արդեն 13 տարի։ Բայց դեռեւս  կա ֆինանսավորման խնդիր՝  Տրանշ 4-ի համար մասնակի,  Տրանշ 5-ի համար՝ ամբողջովին։

«Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցումը  կապվում է մի շարք ֆինանսական և կոռուպցիոն չարաշահումների հետ։  Ծրագրին առնչվող քրեական գործերով քննությունը շարունակվում է: