Բացել լրահոսը Փակել լրահոսը
dRbRhLSW8JMSrHRrqLg9d74cPlO3NexfFK7yS9GA
A A
Քաղաքականություն

Հյուսիսային Կորեան նոր «միջուկային օրենք» է ընդունել Կիմ Չեն Ընի նկատմամբ սպառնալիքի դեպքում

Հյուսիսային Կորեան իրավունք ունի միջուկային հարված հասցնել, եթե առաջնորդ Կիմ Չեն Ընի կյանքին վտանգ սպառնա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը, համապատասխան փոփոխությունը կատարվել է երկրի սահմանադրության մեջ։

Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության տվյալներով՝ նոր դրույթները նախատեսում են միջուկային զենքի ավտոմատ կիրառում, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի հրամանատարությանը որևիցե բան սպառնա «թշնամական ուժերի» կողմից հարձակման պատճառով: Սա նախատեսում է անհապաղ արձագանք՝ առանց հետագա համակարգման:

Փոփոխությունները կատարվել են Մերձավոր Արևելքում հակամարտության շուրջ աճող լարվածության ֆոնին: Հյուսիսային Կորեան ակնկալում է, որ նոր միջոցառումները կօգնեն զսպել այլ միջուկային տերություններին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներին, և կապահովեն կառավարության կայունությունը ճգնաժամի ժամանակ: