Եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին․ Ալիեւ
Աջակցիր «Ա1+»-ինԱզատություն․ Ադրբեջանը նպատակ չունի կործանել Հայաստանը կամ զրկել այն անկախությունից, պետական Azertac գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Զանգելանի բնակիչների հետ հանդիպմանը։
«Եվրոպայի այսպես կոչված դիտորդները ենթադրաբար շարունակում են մշտադիտարկում իրականացնել Ադրբեջան-Հայաստան սահմանին։ Ես այն ժամանակ էլ եմ ասել․ եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին, և այնտեղ անգամ իրենց հետքը չէր մնա», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիևը նշել է, որ եվրոպացի դիտորդները ներկայացնում են, թե Հայաստանը Ադրբեջանից են պաշտպանում․ «Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու, - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, - Մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ»։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի միջազգային հեղինակությունը «բոլոր ժամանակների բարձրակետին է», որի պատճառներից մեկն էլ, ըստ նրա, Ադրբեջանի «ռազմական հաղթանակն» է։