Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանն ապրում է իր վերջին հարյուր տարվա ամենածանր օրերը. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Հայաստանն ապրում է վերջին հարյուր տարվա իր ամենածանր օրերը։ Այսօր «Ազատության» հրապարակում ելույթ ունենալիս հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ արձանագրելով, որ սա չափազանցություն չէ։

«Մենք կանգնած ենք վերանալու շեմին»,- ասաց Վարդևանյանը, հիշեցնելով, որ այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն, և հարց հնչեցրեց՝ «բայց ու՞մ է խոստանում խաղաղություն՝ մե՞զ, հայ ազգի՞ս»։ Հարցրեց ու ինքն էլ պատասխանեց՝ ոչ։ «Այս իշխանությունը խոստանում է խաղաղություն Ադրբեջանին ու Թուրքիային։ Նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ դրանք ստիպված ուզեն-չուզեն պետք է հաշվի նստեն։ Այս խաղաղությամբ, որ խոստանում են կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջան, երբ Հայաստանն այդ երկու երկրների համար կդառնա ոտի տակի երկիր»,- պնդեց ընդդիմադիր պատգամավորը։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ այս խաղաղությունը Ադրբեջանի համար նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված հանրապետության վերացում։ Արամ Վարդևանյանը նշեց, որ մենք թույլ չենք տալու, որ դա տեղի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում։