Բացել լրահոսը Փակել լրահոսը
ձյուն
A A
Պաշտոնական

Վայք-Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի

ՀՀ տարածքում, ժամը 21։00-ի դրությամբ, եղանակային պայմաններով պայմանավորված, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ 

 ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա, Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ, Գնդեվազ-Ջերմուկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Վայք-Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:

Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն և Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Շիրակի մարզի Մարալիկի, Լանջիկի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի մարզի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։