Բացել լրահոսը Փակել լրահոսը
630556614_1219302910391577_7575689681828705219_n
A A
Պաշտոնական

Ակնկալում ենք հավելյալ ծառայություններ, որոնք պետք է առաջարկեն մասնավոր ապահովագրական ընկերությունները․ Ավանեսյան

«Առողջապահական բազային ու առաջնահերթ խնդիրներին է ուղղված պետական ապահովագրական փաթեթը, բայց, իհարկե, ակնկալում ենք հավելյալ ծառայություններ, որոնք պետք է առաջարկեն մասնավոր ապահովագրական ընկերությունները»,- առողջապահական ապահովագրության լիարժեք փաթեթ ունենալու գործում կարևորելով մասնավոր հատվածի հետ համագործակցությունը` նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
 Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» ու «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների համագործակցությունն այսուհետ պաշտոնական հիմք ունի. ստորագրվել է հուշագիր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև:
Համատեղ նախաձեռնությունների իրականացման և փորձի փոխանակման արդյունքում` կապահովվի առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացում, շահառուների սպասարկման գործընթացի բարելավում, տվյալների անվտանգ և ժամանակին փոխանակում:
Այսպիսով` պետական ապահովագրական համակարգի ներդրումը ոչ միայն չի խոչընդոտի մասնավոր ապահովագրական ընկերությունների աշխատանքը, այլև` նոր հնարավորություններ կստեղծվեն: