A
A
Երկու թեկնածուն էլ հայտարարում են հաղթանակի մասին. Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1996 թվականի նախագահի ընտրություն (1-ին մաս)
1996 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանում 2-րդ անգամ անցկացվում է նախագահի
ընտրություն։ Կառավարող ուժի թեկնածուն գործող նածագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր,
որ քվեների ֆանտաստիկ տոկոս էր ստացել 1991-ի ընտրություններում։
Նախագահի պաշտոնի համար պայքարում էին չորս թեկնածու. Լեւոմ Տեր-Պետրոսյանից
բացի ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ
Բադալյանը և Աշոտ Մանուչարյանը, որի թեկնածությունն առաջադրել էր
Գիտաարդյունաբերական և քաղաքացիական միությունը։
Թեկնածուների թիվը կարող էր ավելի մեծ լինել, քանի որ առաջադրվել էին նաև Դեմկուսի
առաջնորդ Արամ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Արցախ-Հայաստան»
միության կողմից ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը.
Բայց նախընտրական փուլում նրանք ինքնաբացարկ հայտնեցին Վազգեն Մանուկյանի
օգտին։
Մանուկյանին փաստացի սատարում էր նաև ՀՅԴ-ն, որի գործունեությունը տվյալ պահին
կասեցված էր։
Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանում էր 15 կուսակցություն և 85
հասարակական կազմակերպություն։
Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը Տեր-Պետրոսյանի
կարևորագույն ձեռքբերումն էր համարում հայրենիքի վերանվաճումը։ Արցախյան
հաղթանակը, փաստացի 2-րդ հայկական պետության ստեղծումը Տեր-Պետրոսյանի հետ էին
կապում նաև Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԼՂՀ պաշտպանության նախարար
Սամվել Բաբայանը։
Նախընտրական թատերաբեմը Ազատության հրապարակն էր։ Տեր-Պետրոսյանի կարգախոսն
էր «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց»։ Նա խոստանում էր վերընտրվելու դեպքում
խորացնել, ամրացնել հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի հետ և
բարելավել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները։
Տարբերվող էին կոմունիստ առաջնորդի ծրագրերն ու շեշտադրումները։ Սերգեյ Բադալյանն
հայտարարում էր՝ ինքը ԽՍՀՄ վերականգնման կողմնակից է և առանց Ռուսաստանի
աջակցության Հայաստանը գոյատևել չի կարող։
Ընտրության օրը հանգիստ չանցավ. Ընտրական խախտումների մասին ահազանգերը
ամբողջ օրվա ընթացքում էին:
Ահազանգեր էին տեղամասերում լցնումների, հոսանքազրկումների, և մթության քողի ներքո
քվեատուփերը՝ նախօրոք լցոնածներով փոխարինելու մասին։
Ասվում էր, որ խախտումներն հիմնականում այն ընտրական տեղամասերում են, որտեղ
պատասխանատուները ուժային գերատեսչությունների ղեկավարներ՝ Վազգեն Սարգսյանի,
Վանո Սիրադեղյանի և Սերժ Սարգսյանի մերձավորներն էին։
Քվեարկության ավարտից անմիջապես հետո Տեր-Պետրոսյանի կողմնակիցները
հայտարարեցին՝ իրենք են հաղթել ընտրություններում.
Վազգեն Մանուկյանի կողմնակիցները հակադարձեցին՝ առավել քվեներ ստացել է իրենց
թեկնածուն, միակ հարցն այն է՝ Մանուկյանն ընտրվո՞ւմ է առաջին փուլով, թե՞ երկրորդ
փուլ է անցկացվելու
Պաշտոնական արդյունքները հրապարակվեցին՝ Տեր-Պետրոսյանը ստացել էր քվեների 51 ,
Մանուկյանը՝ 41։
Սակայն, դրանով ընտրական գործընթացը չավարտվեց. Առջևում բուռն հետընտրական
զարգացումներն էին։