Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Թող իրավական փաստաթղթերով պարզաբանեն, թե ինչ է նշանակում «անխոչընդոտ» ճանապարհը․ Գ․Մելոյան (տեսանյութ)

«Արդյոք Ջէյմս Դի Վենսի այցի օրակարգում միայն TRIPP-ն է, թե՞ ԱՄՆ-Իրան համատեքստում ինչ-որ ուղերձներ կան, որոնք պետք է քննարկվեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այսօրվա այցին։

Փոխնախագահ Վենսն այսօր ժամանել է Հայաստան, վաղը մեկնելու է Ադրբեջան։ Գ․Մելոյանն ընդունում է, որ նրա այցը շատ մեծ ձեռքբերում է մեր երկրի համար, և շատ կարևոր է հատկապես այն, որ նա որ ԱՄՆ փոխնախագահը ոչ թե տարածաշրջանային այցով է ժամանել, այլ եկել է Հայաստան ու Ադրբեջան։

Այնուամենայնիվ «Մեր ձևով» շարժման անդամը հարց է բարձրացնում, թե արդյոք նա միայն TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության իրականացման շրջանակում է եկել։ «Արտաքին դիվանագիտական համայնքը պետք է պատասխանի, թե այդ այցի նպատակն արդյոք միայն այդ ծրագիրն է, թե՞ ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների համատեքստում կան ինչ-որ ուղերձներ, որոնք պետք է քննարկել»,- Հարցնում է Գ․Մելոյանը։

Ինչ վերաբերում է TRIPP/TIF-ին, նա ասում է, կան լրջագույն խնդիրներ, որոնք պատասխանի կարիք ունեն։ «Թող իրավական փաստաթղթերով պարզաբանեն, թե ինչ է նշանակում «անխոչնդոտ» ճանապարհը, ինչո՞ւ ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերը դուրս չեն բերվել, ինչո՞ւ չի ապահովվել բոլոր ռազմագերիների վերադարձը»,- հարցրեց նա։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։