Azdararir.am հարթակի միջոցով 2025 թվականին ստացվել է 600 ազդարարում, նախաձեռնվել է 26 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն
Աջակցիր «Ա1+»-ին2019-2025 թվականներին ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի՝ azdararir.am-ի միջոցով, ստացվել է 1610 ազդարարում, որոնցից 1324-ը՝ անանուն: 73 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնցից 7-ն ուղարկվել է դատարան, 2-ով կայացվել են դատական ակտեր:
Մասնավորապես՝
Ø 2019 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 188 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 188 ազդարարումներից 153-ը եղել են անանուն: 97-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 91-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 21-ով վարույթը կարճվել է, 59-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 17-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 5 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:
Ø 2020 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որոնք բոլորը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 140 ազդարարումից 119-ը եղել է անանուն: 91-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 33-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 24-ով վարույթը կարճվել է, 86-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 15-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 1 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:
Ø 2021 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում, որոնցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է, 47-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:
Ø 2022 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 116 ազդարարում, որոնցից 48-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 116 ազդարարումներից 74-ը եղել են անանուն: 81-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 35-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 41-ով վարույթը կարճվել է, 78-ն ուղարկվել
է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 9 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:
Ø 2023 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 116 ազդարարում, որոնցից 53-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 116 ազդարարումներից 99-ը եղել են անանուն: 94-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 22-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 47-ով վարույթը կարճվել է, 87-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 1 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ø 2024 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 380 ազդարարում, որոնցից 301-ը՝ անանուն: 274-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 106-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 39-ով վարույթը կարճվել է, 237-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար: 21 ազդարարման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ø 2025 թվականին Գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 600 ազդարարում, որից 508-ը՝ անանուն: 247 ազդարարումով մերժվել է ազդարարման վարույթ հարուցելը, 352-ն ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ ազդարարումը ստուգելու համար, 1-ն ուղարկվել է ըստ ենթակայության: 26 ազդարարման հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: Հիշեցնենք, azdararir.am հարթակի միջոցով հնարավոր է անանուն կամ տվյալներ ներկայացնելու եղանակով ներկայացնել հաղորդում «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վերաբերյալ:
Հարթակի միջոցով անանուն եղանակով հաղորդում ներկայացնելու դեպքում անանունությունը երաշխավորվում է «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հանրային կապերի բաժին