A
A
Երևան-Գյումրի ավտոճանապարհին 8 մեքենա է բախվել
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 9-ին, ժամը 11։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մաստարա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107», «Ford Transit», «Suzuki», «Mitsubishi», «Toyota», «Land Rover» մակնիշների և երկու «KrAZ» մակնիշի ավտոմեքենաներ․ կա տուժած։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Land Rover» մակնիշի ավտոմեքենան։