Բացել լրահոսը Փակել լրահոսը
համբարձում մաթևոսյան
A A
Պաշտոնական

Առանձնակի խոնարհումս հերոսածին մեր մայրերին. ՀՀ փոխվարչապետ

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ:

 
«Սիրելի՛ կանայք, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Առանձնակի խոնարհումս հերոսածին մեր մայրերին:
 
Մարտի 8-ն առիթ է՝ ընդգծելու մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ ունեցած ջերմ զգացմունքներն ու վերաբերմունքը, փաստելու բոլոր ոլորտներում Ձեր ներգրավվածության կարևորությունն ու անհրաժեշտությունը: 
 
Միշտ եղեք առողջ, շրջապատված անսպառ սիրով ու ուշադրությամբ:
 
Կրկին շնորհավորում եմ Մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում խաղաղություն ու մեծ երջանկություն», - ասված ուղերձում: