Յուրաքանչյուր կոնցեպտ դառնում է բրենդ. Երեմյան ընկերությունը նշում է 20-ամյակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեմյան ընկերությունների խումբը նշում է հիմնադրման 20-ամյակը։
«Այն ժամանակ, երբ ես սկսել եմ գործունեությունը ռեստորանային ոլորտը ընդամենը բիզնես անելու տեղ էր։ Խոսում էին հայկական խոհանոցի մասին որպես քաբաբ-խորովածի խոհանոց, որն ինձ համար անընդունելի էր,-ասում է Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։- Այս տարիների ընթացքում մենք դրեցինք ճիշտ խնդիրներ և չշեղվեցինք նպատակների իրագործումից։ Արդյունքում, Երեմյան ընկերության յուրաքանչյուր կոնցեպտ այսօր դարձել է բրենդ, որը ներկայացնում է Հայաստանը»։
18 ռեստորան, 15 մլն հյուր, 7 մլն զբոսաշրջիկ, 150 ավելի հեղինակած և 1000-ից ավելի ուտեստներ, 28 մլն լիտր կաթի արտադրանք, տարեկան 500 տոննա միս, 1200 հեկտար մշակած հող, 50 հազար տոննա կեր, 86 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական շինություն, 2600 աշխատող, գործունեություն Հայաստանի 6 մարզերում և Երևանում։
Փաստեր, թվեր, որի հետևում երկու տասնամյակի աշխատանք է ու արդյունք։
Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, Մարքեթինգի և հասարակայնության հետ դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ընկերության այս տարիների ընթացքում մասնավորապես հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում իրականացված նախագծերը, ընկերության առաքելությունն ու ձեռքբերումները։
«Կանգնած լինելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի ակունքներում՝ Երեմյան ընկերություների խումբը առաջնային նպատակները շատ հստակ են եղել՝ վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել զբոսաշրջության զարգացմանը, դիրքավորել Հայաստանն աշխարհի գաստրոքարտեզին, աջակցել տնտեսության առաջընթացին։»,- նշում է նա։
Երեմյան ընկերությունների խումբը հյուրընկալության ոլորտում ներկայանում է հայկական, տարածաշրջանային, եվրոպական, իտալական, ճապոնական, բարձր հեղինակային խոհանոցներով, սթեյքհաուսով և արագ սննդի ցանցով, ինչպես նաև առաքման, քեյթրինգային և ճաշարանային նախագծերով։
«Հյուրընկալության ոլորտում ընկերության բարձրակետը համարվում է «Ռենոմե» բարձր հեղինակային խոհանոցով ռեստորանը, որը եզակիներից է Հայաստանում և աշխարհում՝ որպես հենց հայկական բարձր հեղինակային խոհանոց»,- ասում է տիկին Երեմյանը։
Որպես գյուտ Երեմյան ընկերությունը գրանցել է չիչխանի ուտելի և ըմպելի յոգուրտներ, ստացել Հայաստանում եզակի FSSC 22000 սննդի անվտագության միջազգային սերտիֆիկատ, մանկական և Ա կարգի կաթի վկայականներ։ Գրանցել են նաև երկու Գինեսի ռեկորդ՝ աշխարհի ամենամեծ գաթան և 1 ժամում ամենաշատ թվով բաժակներով կաթի օգտագործումը։
Սերմից՝ սեղան։ Սա է այն սկզբունքը, որով Երեմյան ընկերությունների խումբը, 2019 թվականից գործունեություն է ծավալում գյուղատնտեսության ոլորտում։
«Սերմը սեփական դաշտերում ցանելուց, բարձր սննդային արժեքներով կերը ստանալուց մինչև ժամանակակից խելացի ֆերմայում կենդանիների խնամք, կերակրում, փակ շղթայով կթի իրականացնում, փոխադրում գործարան, շշալցում և առաքում վաճառակետեր»,– ներկայացնում է իրենց կողմից որդեգրած սկզբունքը տիկին Երեմյանը ու ընդգծում, որ այս ամբողջ շթան իրականացվում և վերահսկվում է ընկերության կողմից։
2019 թվականին Երեմյան ընկերությունների խումբը հիմնեց նաև Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան, կրթական 4 ուղղություններով՝ խոհարարություն, հրուշակագործություն, հյուրանոցային գործ, մենեջմենթ և սպասարկում։
«Ակադեմիայի տված որակյալ կրթության մասին խոսում է շրջանավարտների 90% զբաղվածությունը»,– իր խոսքում նշեց տիկին Երեմյանը։
Ընկերության հիմնադրի խոսքով, իրենց գործունեությունը նաև նորարարության մասին է, որը ներդրված է բիզնեսի բոլոր ուղղություններում՝ խելացի և ճշգրիտ գյուղատնտեսության վարմամբ, կաթնարտադրության միջազգային ստանդարտներով, նոր տեխնոլոգիաներով և ավտոմատացմամբ։ Հյուրընկալության ոլորտում՝ սպասարկման արժեքների նորարարության սկզբունքն է, այն է բաց խոհանոց, ժամանցի և երաժշտական, պարային բաղադրիչների համադրում, թվայնացում, մատուցման փորձառություն, գաստրոտուրերի իրականացում, նոր մասնագիտությունների ստեղծում։