Գառնիկ Դանիելյանը ձայնագրություն միացրեց ԱԺ-ում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՃանապարհներին առաջացած փոսերում հնարավոր է ջուր լցնել և ձուկ պահել.
ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նիստի ընթացքում միացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որտեղ վերջինս, պատգամավորի բառերով, «ուրախությամբ ու հրճվանքով» խոսում էր ասֆալտի և դրա նշանակության մասին։
Դանիելյանը, անդրադառնալով ներկայացված ձայնագրությանը, հայտարարեց, որ իրականում Հայաստանում, մասնավորապես Երևանում, ճանապարհների ասֆալտապատումը խիստ անորակ է։
Նրա խոսքով՝ իշխանությունների պնդումը, թե «ասֆալտը ասֆալտ է», չի համապատասխանում իրականությանը, իսկ ասֆալտապատման համար վճարվող միլիարդավոր դրամները փաստացի մսխվում են։
Պատգամավորը նշեց, որ ասֆալտապատման աշխատանքները չեն համապատասխանում սահմանված նորմերին և ստանդարտներին․ ոչ հաստությունը, ոչ խորությունը, ոչ էլ որակը բավարար չեն։
Ի պատասխան իշխանությունների այն պարզաբանմանը, թե ճանապարհների քանդվելը պայմանավորված է ձմռանը աղ շաղ տալով, Դանիելյանը ընդգծեց, որ աշխարհում գրեթե չկա նման օրինակ, որտեղ աղի կիրառումը հանգեցնի նման խրամատների առաջացման։
Նրա խոսքով՝ իրավիճակը դարձել է նաև հանրային հումորի առարկա․ քաղաքացիները կատակով նշում են, որ ճանապարհներին առաջացած փոսերում հնարավոր է ջուր լցնել և ձուկ պահել։