Բացել լրահոսը Փակել լրահոսը
262840381_276815547818500_2769592451218839191_n
A A
Քաղաքականություն

Ուշադրության տիրույթում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով սահմանված նպատակներն էին

Հունաստանի և Իտալիայի խորհրդարանների կոնսորցիումի կողմից իրականացվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ թվինինգ ծրագրի հանրային իրազեկմանը նիրված միջոցառումը տեղի ունեցավ 2021 թ․-ի դեկտեմբերի 1-ին Երևանում։ Թեման էր՝ «Հայաստանի տնտեսական զարգացումն ու բարգավաճումը․ Ազգային ժողովի դերը ՀԸԳՀ իրականացման գործում»։

Միջոցառումը տեղի ունեցավ ծրագրի իրականացման 1-ամյակի կապակցությամբ, որի ընթացքում ծրագրի ուշադրության տիրույթում էին ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով սահմանված նպատակների, այդ թվում՝ առնչվող օրենսդրության ու քաղաքականությունների ուղղությամբ արդյունքների ապահովման համար Ազգային ժողովի կարողությունների զարգացումը և ՀԸԳՀ ազդեցության և օգտակարության մասին իրազեկվածության բարձրացումը:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Հունաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսը և Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն։

«Այս նախագիծը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի կարևոր բաղադրիչն է՝ ի շահ քաղաքացիների և պետական կառույցների հանդեպ նրանց վստահության ամրապնդման։ Այն միտված է խորհրդարանների կարողությունների հետագա ամրապնդման կարևորության ճանաչմանը՝ շարունակ ավելի բարդ աշխարհում և եզակի հնարավորություն է ընձեռում Հայաստանի Ազգային ժողովին զարգացնելու ժողովրդավար և ներկայացուցչական դերակատարումը ՀԸԳՀ իրականացման գործընթացում», - նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։