Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԱՊԿ
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն պաշտոնապես որևէ դիմում չի ստացել հայկական կողմից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից հայ-ադրբեջանական սահմանային սրացման կապակցությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը որևէ դիմում չի ստացել հայկական կողմից: Կարծում ենք, որ կոնֆլիկտը պետք է լուծվի միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», - ասել է Վլադիմիր Զեյնետդինովը: