Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընդդիմադիր խմբակցությունները պահանջում էին այսօր ԱԺ արտահերթ լիագումար նիստ հրավիրել․ մեծամասնությունը մերժեց (տեսանյութ)

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Օրակարգում՝ ստեղծված իրավիճակը։ Քիչ անց հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ»։

Ավելի ուշ պարզ ֆաջավ՝ մեծամասնությունը մերժել է առաջարկը՝  նիստ հրավիրելու եւ Նիկոլ Փաշինյանին նիստում լսելու։

Ի դեպ, վաղը մեկնարկում է ԱԺ հերթական նստաշրջանը, եւ որոշ  հարցերի քննարկմանը, ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, մասնակցելու է նաեւ վարչապետը։

Տեսանյութը՝ Ֆակտորի